Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում չեզոքացրել են ուկրաինական 39 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ ինքնաթիռային տիպի անօդաչուները ոչնչացվել են Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի և Ռոստովի մարզերի երկնքում, ինչպես նաև որսվել են Սև ծովի ջրատարածքում։
Բացի դրանից, ըստ ՊՆ հաղորդագրության, Ռուսական ուժերը շարունակել են հարվածները Ուկրաինայի նավահանգիստներին։ Օրվա ընթացքում հարվածներ են հասցվել «Յուժնի» նավահանգստում ռազմական նշանակության բեռներ տեղափոխող երկու նավերի, ինչպես նաև «Չեռնոմորսկ» նավահանգստում վառելիքի պահեստարանների։