00:00:00

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ԵԱՏՄ-ի պարենային անվտանգության պահանջների պահպանման հարցը

20:08, 25 օգոստոս 2026 Տնտեսություն

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է աշխատանքային խորհրդակցությունները Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի» հետ՝ ԵԱՏՄ-ի անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման հարցերի շուրջ։ Այս մասին ասված է  Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության տարածած հայտարարության մեջ:

«Կողմերը համաձայնեցնում են հետագա քայլերն ու անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգը։ Միևնույն ժամանակ, հայկական գերատեսչությունն առայժմ չի հրապարակում քննարկումների մանրամասները՝ նշելով, որ բանակցությունների ավարտից առաջ դա վաղաժամ է։ Ձեռք բերված պայմանավորվածությունների և երկխոսության արդյունքների մասին նախատեսվում է հայտնել լրացուցիչ։

Խորհրդակցությունների առիթը օգոստոսի 19-ին «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունն էր։ Ռուսական կողմը հայ գործընկերներից պահանջել էր իրականացված հետաքննության արդյունքները, ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն և ԵԱՏՄ-ի պահանջների պահպանման ապահովման հստակ գործողությունների ալգորիթմ։

Ավելի վաղ արձանագրված խախտումների պատճառով ռուսական կողմը սահմանափակումներ էր կիրառել հայկական մի շարք ապրանքների, այդ թվում՝ հանքային ջրի, ալկոհոլային արտադրանքի, բանջարեղենի, մրգերի, ձկնամթերքի և կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ։

Պատասխանատու գերատեսչությունների միջև աշխատանքային շփումների շարունակությունն ուղղված է միջոցառումների համաձայնեցմանը և անասնաբուժական ու բուսասանիտարական վերահսկողության ոլորտում ԵԱՏՄ միասնական պահանջների կատարման ապահովմանը»,-ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր