Irakanum-ը տեղեկացավ, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն է իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեն:
«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին նշելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 07:00-ից իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի բնակարան: