Պատանեկան հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում։
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում պահեց 140 և 146 կգ։ Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է։
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։