00:00:00

«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են 20 վարչական իրավախախտման դեպքեր․ Երևանի քաղաքապետարան

20:31, 24 օգոստոս 2026 Հասարակություն

Օգոստոսի 24-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Ագոռա» առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 20 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 6, չթույլատրված ապրանքատեաականու վաճառքի՝ մինչեւ 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի համար թվով 1, առանց համապատասխան թույլտվության ոգելից եւ ալկոհոլային խմիչքների վաճառքի համար թվով 3, առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար թվով 4, առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 6։ 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր