00:00:00

ՊՆ-ն հաստատեց` բանակում կրկին ինքնասպանության դեպք է արաձանագրվել

15:59, 24 օգոստոս 2026 Հասարակություն

ՊՆ-ն հաստատեց` բանակում կրկին ինքնասպանության դեպք է արաձանագրվել: Irakanum-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն ասաց` նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով:

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշեցնենք, որ քիչ առաջ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։

Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։

Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Սիսիանի բնակիչներից մեկը (անունը չցանկացավ նշել) մեզ ասաց, որ դեպքը տեղի է ունեցել 12։00-ի սահմաններում, նրան գտել են զորամասի դիմաց, ինքնասպան է եղել ծնոտին 2 կրակոց արձակելու միջոցով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր