00:00:00

Անկախության հռչակագիրը ինքնիշխանություն ունենալու կամքի համազգային արտահայտությունն է․ Ապրելու երկիր

11:22, 23 օգոստոս 2026 Հասարակություն

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունումը Հայոց նորագույն պատմության ամենակարևոր դրվագներից է՝ հայ ժողովրդի՝ դարեր ձգված երազանքի իրականացման սկզբի ազդարարումը: Նման հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը․

 

«Այն պարզապես պատմական փաստաթուղթ չէ, այլ ազատություն և ինքնիշխանություն ունենալու կամքի համազգային արտահայտություն, որի հիմքում դրված գաղափարներն ու նպատակները ձևավորել են մեր անկախ պետականությունը և այսօր էլ շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության հարատևության գլխավոր հիմքը:

 

Մեր ժողովրդի ազատության, մեր պետականության պահպանման հարցերում Անկախության հռչակագրի նշանակության գիտակցումն ու պաշտպանությունն ազգային պատասխանատվության և պաշտպանության ներքո պիտի լինի:
Շնորհավո՛ր Անկախության հռչակագրի օրը»,- նշել են կուսակցությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր