00:00:00

Պուտին․ Ռուսաստանը կկարողանա համաշխարհային շուկա մատակարարել առնվազն 60 մլն տոննա հացահատիկ

22:04, 22 օգոստոս 2026 Տնտեսություն

Ռուսաստանն ունի բավարար արտահանման ներուժ՝ համաշխարհային շուկան հացահատիկով ապահովելու և Ուկրաինայից մատակարարումների խափանումների պատճառով դեֆիցիտ թույլ չտալու համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցել է «Ինտերֆաքսը»։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը նախօրեին իրեն զեկուցել է, որ Ռուսաստանի արտահանման ներուժը կազմում է առնվազն 60 մլն տոննա հացահատիկ։

«Մենք ունենք մեծ արտահանման ներուժ։ Բառացիորեն երեկ գյուղատնտեսության նախարարը զեկուցեց ինձ՝ առնվազն 60 միլիոն տոննա», — ասել է Պուտինը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինի հարցազրույցում։

Նախագահը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է խնդիրներ ունենալ սեփական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հետ, սակայն իշխանությունները մտադիր են լուծել դրանք։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա խուսափել համաշխարհային շուկայում հացահատիկի դեֆիցիտից։

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի հացահատիկի բերքն այս պահին մոտենում է 100 մլն տոննային։ Այդ թվում հավաքվել է մոտ 75 մլն տոննա ցորեն, ինչը 9 մլն տոննայով ավելի է, քան մեկ տարի առաջ։

2025 թվականի հուլիս-2026 թվականի հունիս գյուղատնտեսական տարում Ռուսաստանն արտահանել է 46,5 մլն տոննա ցորեն՝ պահպանելով աշխարհում առաջին տեղն այս տեսակի հացահատիկի արտահանման ծավալով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր