00:00:00

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

21:47, 22 օգոստոս 2026 Աշխարհ

Իսրայելի պաշտպանության ուժերը Սիրիայի հարավում կրակ են բացել զինված արմատականի ուղղությամբ, որն անմիջական սպառնալիք էր ներկայացնում զինվորների համար։

Այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի քարտուղարի գրասենյակը։

«Վերջերս Իսրայելի պաշտպանության ուժերը  Սիրիայի հարավում կրակ են բացել ահաբեկչի վրա, որը գտնվում էր ահաբեկչական հարձակման նախապատրաստման վերջին փուլում։ Ահաբեկչի գործողություններն անմիջական սպառնալիք էին ներկայացնում Իսրայելի պաշտպանության ուժերի զինվորների համար»,-ասվում է  Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի քարտուղարի գրասենյակի հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր