00:00:00

Այս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖ

19:37, 22 օգոստոս 2026 Հասարակություն

Այս տարի Սոմալիում գրեթե 1.9 միլիոն երեխա կտուժի թերսնումից, և երկրում 32%-ով աճել է թերսնման դեպքերը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

ՄԱԿ-ի մանկական գործակալության խոսնակ Ջեյմս Էլդերը հայտնել է, որ մինչ այժմ 205 առողջապահական և սննդի հաստատություններ փակվել են մարդասիրական օգնության աննախադեպ կրճատումներից հետո։ Նա ասել է, որ ամբողջ երկրում կարող է փակվել մինչև 618 առողջապահական հաստատություն։

«Ավելի քիչ հաստատությունները նշանակում են ավելի երկար ճանապարհներ մայրերի և նրանց երեխաների համար. ավելի երկար ճանապարհները նշանակում են ուշացած բուժում. ուշացած բուժումը նշանակում է ավելի ծանր հիվանդություն և կանխարգելելի մահվան ավելի մեծ ռիսկ», – ասել է Էլդերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր