00:00:00

Խիստ պատիժ ՀՖՖ-ից․ Հայկական ակումբը երկար ժամանակով հեռացվեց ֆուտբոլային գործընթացներից

16:54, 22 օգոստոս 2026 Սպորտ

Օգոստոսի 21-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը, որի արդյունքում աննախադեպ խիստ որոշում է կայացվել հայկական ակումբներից մեկի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Կոմիտեի վճռով՝ «Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է Հայաստանի Առաջին խմբի 2026-2027 թվականների մրցաշրջանի առաջնությունից։

Պատժամիջոցները, սակայն, միայն սրանով չեն սահմանափակվել։ Որոշման համաձայն՝ ակումբը զրկվել է նաև ընթացիկ մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ Բացի այդ, «Հայքը» զրկվել է հաջորդ մրցաշրջանում ևս Առաջին խմբի առաջնությանը վերադառնալու և մասնակցելու հնարավորությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր