00:00:00

Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն

21:48, 21 օգոստոս 2026 Սպորտ

Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն։ Այս մասին տեղեկանում ենք Ծանրամարտի ֆեդերացիայից։ 

Հայաստանի պատանիների հավաքականի անդամ Սամվել Ադիբեկյանը դարձավ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

60 կգ քաշային կարգում Սամվել Ադիբեկյանը պոկում վարժությունում բարձրացրեց 93 կգ, 97 կգ և 100 կգ։ Այս վարժությունում նա առաջինն էր։

Հրում վարժությունում Ադիբեկյանը գլխավերևում պահեց 114 կգ և 118 կգ։ Այստեղ նա արժանացավ արծաթե մեդալի։

Երկամարտի 218 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր