00:00:00

Կարող եք ակնկալել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանի ինքնիշխանության, որդեգրած ժողովրդավարական ուղու ու Ձեր երկրի ու Եվրամիության միջև մերձեցման հարցում. Ժան-Նոել Բարոն` Միրզոյանին

21:57, 20 օգոստոս 2026 Արտաքին քաղաքականություն

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ նրան հղելով հաջողության լավագույն բարեմաղթաքներն այդ գործառույթների իրականացման գործում։

Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Ձեզ հետ շարունակելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված աշխատանքը՝ համաձայն Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պետական այցի ընթացքում ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրի։ Կարող եք ակնկալել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանի ինքնիշխանության, որդեգրած ժողովրդավարական ուղու ու Ձեր երկրի ու Եվրամիության միջև մերձեցման հարցում»,- շնորհավորանքի ուղերձում նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր