Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում այսօր «Նոան» սեփական հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գոլն իր ակտիվում գրանցեց Մարկո Լազետիչը՝ 59-րդ րոպեին։
Այս հանդիպումից հետո «Նոան» գլխավորեց մրցաշարայի աղյուսակը լրացուցիչ ցուցանիշներով․ նույնքան միավոր ունի նաև «Արարատ-Արմենիան»։ «Ալաշկերտը» 6 միավորով 3-րդն է։
Աղբյուրը`ArmSport.am