00:00:00

ԱԱ-2026-ից դուրս մնալուց հետո Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում

15:09, 13 հուլիս 2026 Սպորտ

Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը հաջողություն է մաղթել Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում «երեք առյուծներից» կրած պարտությունից (1-2) հետո։

Նորվեգացի հարձակվողը ծնվել է անգլիական Լիդս քաղաքում և հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»։

«Իհարկե, ուզում եմ, որ Անգլիան հասնի հաջողության։ Կարծում եմ՝ մանկության տարիներին ես Անգլիայի հավաքականի մարզաշապիկն ավելի շուտ եմ ստացել, քան Նորվեգիայինը։ Մաղթում եմ, որ Անգլիան հաջողության հասնի, քանի որ դա հիանալի երկիր է, մարզաշապիկն էլ շատ գեղեցիկ է»,- Հալանդի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ շխարհի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիան կմրցի Արգենտինայի հետ։ Մունդիալն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Մրցաշարի եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին ամերիկյան Իսթ-Ռատերֆորդում։ Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի ազգային հավաքականն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր