00:00:00

Գիշերը Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից զոհվել է երեք մարդ, հինգը՝ վիրավորվել

09:08, 13 հուլիս 2026 Աշխարհ

Իստրայի Պիոներսկոյե ավանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են: Հրդեհ է բռնկվել հինգ առանձնատներում, հայտնել է Մերձմոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

Սոլնեչնոգորսկում բազմաբնակարան բնակելի շենքի վրա ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով երկու մարդ է տուժել:

Ընդհանուր առմամբ Մոսկվայի մարզում ՀՕՊ ուժերն ու ՌԷՊ միջոցները խոցել են 81 ԱԹՍ։

Քաղաքապետ Սոբյանինն էլ հայտնել է, որ երեկ երեկոյից Մոսկվայի շրջանի ուղղությամբ թռել է ավելի քան 350 անօդաչու թռչող սարք, մեծ մասը ոչնչացվել է հեռավոր շրջաններում ՀՕՊ ուժերի կողմից, 50 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր