Չինական ավիաընկերությունները մտադիր են չեղարկել հուլիսի 12-ի համար նախատեսված 2800 չվերթ երկրի ներսում՝ «Բավի» հզոր թայֆունի պատճառով։ Տեղեկությունը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունն է հաղորդել։
Նշվում է, որ այսօրվա դրությամբ՝ 1300 չվերթ է չեղարկվել։
«Բավի» թայֆունը Չինաստանի արևելյան Չժեձյան նահանգին պատուհասել է այսօր, քամու արագությունը ամենասկզբում 40 մետր/վայրկյանի է հասել, Չինաստանի արևելքում գտնվող բնակավայրերից օրվա ընթացքում գրեթե 2 միլիոն մարդ է տարհանվել։