Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։
Ծառուկյանին կալանավորեցին 2 ամսով։
Հիշեցնենք՝ երեկ վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդի առանձնատանը և նրան, նրա ընտանիքին պատկանող ավելի քան 70 ընկերություններում, մասնավոր տարածքներում, նրա հետ առնչվող անձանց բնակարաններում Քննչական կոմիտեն ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ, միաժամանակյա խուզարկություններ էր իրականացնում։ Միայն ուշ երեկոյան ավարտելով քննչական գործողությունները՝ Ծառուկյանը ձերբակալվեց:
Նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, նրան մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման» մեջ։ Այսօր օրվա երկրորդ կեսից հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում ընդունելու։ Քիչ առաջ հրապարակվեց որոշումը՝ կալանք՝ երկու ամիս ժամկետով։