00:00:00

2027-2028 մրցաշրջանից Հայաստանում իր գործունեությունը կսկսի պորտուգալական «Բենֆիկայի» ակադեմիան

10:37, 07 հուլիս 2026 Սպորտ

Պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբը և «Ֆուտբոլ ինվեսթմենթ գրուպը» հպարտությամբ հայտարարում են 2027-2028 մրցաշրջանից «Բենֆիկա Ակադեմիա Հայաստան» նախագծի մեկնարկի մասին։ Այս նշանակալի նախաձեռնությունը կդառնա ֆուտբոլի զարգացման նոր հանգույց Կովկասում՝ ընդլայնելով «Բենֆիկայի» միջազգային ակադեմիաների և տեխնիկական համագործակցությունների շարունակաբար աճող ցանցը։ 

 

Երևանում տեղակայվելիք «Բենֆիկա Ակադեմիա Հայաստանը» կդառնա տարածաշրջանի ամենահավակնոտ ֆուտբոլային զարգացման նախագծերից մեկը՝ համադրելով «Բենֆիկայի» համաշխարհային ճանաչում ունեցող մեթոդաբանությունը, տեղական զգալի ներդրումները, ժամանակակից ենթակառուցվածքները և երկարաժամկետ ռազմավարական տեսլականը, որն ուղղված է հայ ֆուտբոլիստների նոր սերունդների զարգացմանը։ Ֆուտբոլիստների պատրաստումից բացի, նախագիծը հատուկ ուշադրություն կդարձնի նաև տեղացի մարզիչների, տեխնիկական մասնագետների և ֆուտբոլի ոլորտի այլ մասնագետների կրթությանը և մասնագիտական որակավորման բարձրացմանը՝ նպաստելով Հայաստանի ֆուտբոլային չափանիշների համակողմանի զարգացմանն ու կատարելագործմանը։ 

 

Այս նախագիծը մարմնավորում է երկու կազմակերպությունների ընդհանուր ձգտումը՝ ստեղծելու գերազանցության կենտրոն, որը կնպաստի ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման նոր մակարդակի ձևավորմանը։ Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ Հայաստանը «Բենֆիկայի» միջազգային ընդլայնման ռազմավարության շրջանակում ունի զարգացող ֆուտբոլային շուկաներ մուտք գործելու առաջնային դերակատարի բացառիկ ռազմավարական նշանակություն: Երկիրը նաև առավել կամրապնդի իր դիրքը միջազգային ֆուտբոլային քարտեզի վրա՝ 2029 թվականին հարևան Վրաստանի հետ համատեղ հյուրընկալելով ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։

 

 «Բենֆիկա Ակադեմիա Հայաստանը» կգործի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տարածքում և իր գործունեությունը կմեկնարկի 4-ից 17 տարեկան շուրջ 1,000 երիտասարդ մարզիկներով։ Ինչպես Պորտուգալիայում գործող «Բենֆիկայի» զարգացման մոդելը, այնպես էլ այս ակադեմիան կընդգրկի պատանի ֆուտբոլիստների զարգացման բոլոր փուլերը՝ վաղ տարիքում համատեղելով ֆուտբոլի լայն հասանելիությունն ու մարզական կրթությունը, իսկ հետագա փուլերում ապահովելով առավել մասնագիտացված պատրաստության ծրագրեր՝ խաղացողների զարգացմանը զուգահեռ։ Նախագծի գլխավոր նպատակը սպորտի միջոցով անհատի համակողմանի զարգացումն ու կրթությունն է՝ միաժամանակ ձևավորելով կայուն և մանկապատանեկան ֆուտբոլից դեպի բարձրակարգ մրցակցային ֆուտբոլ շարունակական ուղի։ Ակադեմիայի բացումը նախատեսված է 2027 թվականի հուլիսին։

 

 Առաջին փուլը ներառում է վեց ֆուտբոլային խաղադաշտերի հիմնանորոգում, մարզադաշտի արդիականացում՝ ըստ ՈՒԵՖԱ-ի վերջին չափանիշների, այդ թվում՝ լուսավորության համակարգի ամբողջական փոխարինում, մարզասրահի և հանդերձարանների վերակառուցում, ինչպես նաև մարզիկների և ծնողների համար նախատեսված նոր ու հարմարավետ տարածքների և սպասասրահի ստեղծում։ Երկրորդ փուլում նախատեսվում է կառուցել նոր բազմաֆունկցիոնալ շենք, որը կներառի կացարանային հատված, ուսումնական տարածքներ, առողջության պահպանման և մարզական արդյունավետության բարձրացման գոտիներ, համաժողովների սրահներ, ինչպես նաև լրացուցիչ ենթակառուցվածքներ, որոնք կապահովեն ամբողջական բարձր արդյունավետության մարզական միջավայր։ 

 

«Բենֆիկա Ակադեմիա Հայաստանը» կարևոր հանգրվան է մեր միջազգային զարգացման ռազմավարության իրականացման ճանապարհին, որի նպատակն է դառնալ տարածաշրջանային առաջատար կենտրոն։ Մեր պատմության ողջ ընթացքում «Բենֆիկան» միշտ հավատացել է, որ տաղանդը կարող է ծնվել աշխարհի ցանկացած անկյունում, եթե ստեղծվեն դրա համար անհրաժեշտ պայմանները, կրթական միջավայրը և զարգացման հնարավորությունները։ Մենք մեծ ոգևորությամբ ենք մեկնարկում այս հավակնոտ նախագիծը մեր գործընկերոջ հետ, որը կիսում է ֆուտբոլի վերաբերյալ մեր տեսլականը և մեր հանձնառությունը՝ ներդրումներ կատարելու որակի, կրթության և տաղանդների երկարաժամկետ զարգացման ոլորտներում։ Համատեղ ջանքերով մենք նպատակ ունենք ստեղծել օրինակելի նախագիծ Հայաստանի և ամբողջ Կովկասյան տարածաշրջանի համար»,- նշում է «Բենֆիկայի» միջազգային ընդլայնման ղեկավար Բերնարդու Ֆարիա դե Կարվալիոն։ 

 

Ակադեմիան կգործի «Բենֆիկայի» տեխնիկական վերահսկողության ներքո՝ ապահովելով ակումբի միջազգային ճանաչում ունեցող մեթոդաբանության, մարզիչների կրթական համակարգի, տաղանդների հայտնաբերման գործընթացների և խաղացողների զարգացման փիլիսոփայության լիարժեք ներդրումը։ «Բենֆիկայի» մասնագետները կաշխատեն տեղացի մասնագետների հետ մեկ թիմում՝ երաշխավորելու մարզումների բարձրագույն չափանիշները, շարունակական մասնագիտական կրթությունը և գիտելիքների արդյունավետ փոխանցումը։ Ֆուտբոլիստների զարգացմանը զուգահեռ՝ նախագիծը խաղացողների և մարզիչների համար կստեղծի նաև անմիջական համագործակցության հնարավորություններ Լիսաբոնում գտնվող Benfica Campus-ի հետ՝ հնարավորություն ընձեռելով օգտվելու «Բենֆիկայի» շարունակաբար ընդլայնվող միջազգային էկոհամակարգից։ Տեխնիկական փոխանակումների, կրթական ծրագրերի, մրցաշարերի և դիտարկման ծրագրերի միջոցով «Բենֆիկա Ակադեմիա Հայաստանը» լիարժեքորեն կընդգրկվի «Բենֆիկայի» ակադեմիաների և ֆուտբոլային գործընկերների համաշխարհային ցանցում՝ ստեղծելով բացառիկ հնարավորություններ խաղացողների, մարզիչների և մասնագետների հետագա զարգացման համար ինչպես Պորտուգալիայում, այնպես էլ միջազգային մակարդակում։

 

 «Բենֆիկայի հետ համագործակցությու

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր