00:00:00

Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք

22:21, 04 հուլիս 2026 Հասարակություն

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2024 թվականից ընթանում են Ամբերդ ամրոցի, մասնավորապես՝ միջնաբերդ պալատ-դղյակի վերականգնման աշխատանքները։ Հայտնում են նախարարությունից։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ընդհանուր առմամբ՝ Ամբերդ ամրոցի վերականգնման և ամրակայման նպատակով պետությունը կհատկացնի ավելի քան 470 մլն դրամ։ Այս տարվա բյուջեն կազմում է 75 մլն դրամ։

 

Աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ամրոցի տարածք։ Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։

Նախարարին ներկայացվել են վերականգնման աշխատանքի ընթացքը, պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները, դրանց պատմական նշանակությունը։ Ըստ այդմ՝ ի թիվս այլ գտածոների՝ հայտնաբերվել են մարդկային կմախք և Թամար թագուհու մետաղադրամը՝ որպես բացառիկ արժեք։

Նախարարը հետաքրքրվել է վերջին շրջանում հայտնաբերված գտածոների ցուցադրության հնարավորությամբ՝ ընդգծելով դրանք հանրության լայն շրջանակներին ծանոթացնելու կարևորությունը։ Ամբերդի վերականգնման և ամրակայման աշխատանքները նախատեսվում է շարունակել ևս երեք տարի՝ պայմանավորված տեղանքի բարդությամբ։ Այս ընթացքում ևս ամրոցը կգործի որպես զբոսաշրջային գոտի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր