Մադրիդի «Ռեալն» ինտենսիվորեն կզբաղվի կազմի «զտմամբ»։ Ամռան սկզբին «սերուցքայիններն» իրականացրին մի շարք աղմկոտ տրանսֆերային գործարքներ, սակայն այժմ թիմը վաճառքների խիստ կարիք ունի։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Marca-ի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբում նոր ձեռքբերումներ չեն լինի այնքան ժամանակ, մինչև չհաջողվի վաճառել ներկայիս ֆուտբոլիստներից որևէ մեկին։ «Արքայական» ակումբի ղեկավարությունը կարծում է, որ թիմում այժմ չափազանց շատ խաղացողներ կան, ինչը գերբեռնվածություն է ստեղծում։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ հավանական հեռացողների թվում են Էդուարդո Կամավինգան, Օրելյեն Չուամենին, Դանի Սեբալյոսը, Ռաուլ Ասենսիոն, Ֆրան Գարսիան և այլք։ Սակայն ֆուտբոլիստները, ինչպես հաճախ պատահում է նման դեպքերում, ամենևին էլ չեն ցանկանում լքել Մադրիդը։