00:00:00

Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ»

09:19, 03 հուլիս 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է ․ ԱԺ ապագա խոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ընտրվել, սակայն Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում: Նրանք լսել են, որ Ռուբինյանն իր մարդկանց է բերելու, ուստի որոշել են ինքնակամ գնալ։ Երեկ անգամ աշխատակազմի ապագա ղեկավարի անունն էր շրջանառվում:

Ալեն Սիմոնյանի ընկերոջը՝ Դավիթ Առաքելյանին կփոխարինի Ռուբեն Ռուբինյանի ընկերը՝ Արման Բարխուդարյանը, որը նրա խորհրդականն է՝ Երեւանի ավագանու անդամ, Մալաթիայի նախկին թաղապետ: Նրա նկատմամբ ժամանակին քրգործ կար` յուրացումների մեղադրանք։ Բարխուդարյանին հարցրինք՝ հավաստի՞ են այդ լուրերը։ Նա նախ փորձեց պարզել՝ ով է նման տեղեկություն տարածել, ապա չպատասխանեց հարցին: Նա Ռուբինյանի կնոջ հետ իջնում էր ԱԺ բուֆետ, տիկինը ձայն տվեց՝ արի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր