Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ։
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը:
«Կալանքը երկարացնելու որոշման տեքստը դեռ ապօրինաբար չի տրաադրվել մեզ, ստանալուն պես բողոքարկելու ենք.
այն ակնհայտ ապօրինի է, քանի որ նախորդ 1 ամսով դատարանի որոշմամբ հստակ արձանագրվել էր, որ առկա նյութերի հաշվառմամբ ապացուցման գործընթացին միջամտության ենթադրյալ ռիսկերը այս գործով կարող են գործել 1 ամիս: Առանց որևէ հանգամանքի փոփոխության ակնհայտ անհիմն էր ներկայումս երկարացման որոշում կայացնելը»,-ասաց Անանյանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 2012 թ․ ենթադրյալ ապօրինի պաշտոնական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։