00:00:00

Հայտնաբերվել է պատժի կրումից խուսափողը․ 44-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

17:41, 02 հուլիս 2026 Իրավական

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողի վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալն իրացվեց Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ։ 

Հուլիսի 1-ին՝ առավոտյան ժամը 7․30-ին, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում իրավապահները հայտնաբերեցին նույն գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդուն, որն այս տարվա մայիսի 21-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար, խափանման միջոցը՝ կալանք։ 

Նույն օրը նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր