00:00:00

Գայի պողոտայում նոր փռած ասֆալտը թքել-կպցրել են, քանդվում է, ո՞ւր է 5 սմ ասֆալտը. Չախոյանի ահազանգը

11:52, 01 հուլիս 2026 Տեսանյութեր

Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ահազանգում է՝ Գայի պողոտայում նոր փռած ասֆալտը քեռլ-կպցրել են, այն քանդվում է։

Նրա խոսքով, հին ասֆալտն ավելի լավ որակով էր, տեսանյութում նա ցույց է տալիս, թե ինչպես է երկու ձեռքով հեշտությամբ պոկում ասֆալտի կտորները։

Քանոնով նա ցույց է տալիս, որ նոր փռած ասֆալտի հաստությունը տատանվում է 2-3 սմ-ի շրջանակում, մինչդեռ փաստաթղթերի համաձայն, այն պետք է լինի 5 սմ։

«Խալու պես հելնում է, 5 սմ-անոց ասֆալտ չկա, ո՞ւր է»,-նշում է Չախոյանն ու ընդգծում, որ կոռուպցիոն ռիսկեր կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր