00:00:00

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

20:15, 19 հունիս 2026 Սպորտ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող Դևիսի գավաթի (աշխարհի թիմային գավաթ) խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթանակ տարան Սամվել Աղայանն ու Դավիթ Պողոսյանը, իսկ զուգախաղում առավելության հասան Միքայել Ավանեսյանն ու Ավետիք Ղազարյանը։ Այսպիսով, մեր թիմն ապահովեց 2֊րդ տեղն ու նվաճեց 3֊րդ ենթախմբի ուղեգիր։ Հունիսի 20֊ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի թիմը կմրցի առաջատար Մալթայի հավաքականի հետ։ Հիշեցնենք, որ նախորդ տուրերում մեր ընտրանին պարտության էր մատնել Անդորրայի (3:0), Սան Մարինոյի (2:1) և Իսլանդիայի (2։1) հավաքականներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր