Հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Չեխիայում ընթացող Եվրոպայի գավաթի գրան պրիում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 1/4 եզրափակիչում վստահ հաղթանակ է տոնել գերմանացի Դելիլ Յազգանի նկատմամբ: Մեր մարզիկը բոլոր ռաունդերում ուներ նկատելի առավելություն ու հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Չալոյանը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Աչուշին Քլինթոնի հետ, որը 1/4 եզրափակիչում հաղթել էր Փարիզի օլիմպիական խաղերի մրցանակակիր Աբոուդո Ջամիլին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արարատ Հարությունյանը (70 կգ) քառորդ եզրափակիչում պարտվել է Ավստրիայի ներկայացուցիչ Արսեն Չաբյանին: