00:00:00

Հայ պատանի շախմատիստների արդյունքները՝ Իտալիայում ընթացող աշխարհի առաջնությունում

19:44, 17 հունիս 2026 Սպորտ

Հունիսի 15-ից 26-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

 

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, ՀՀ ներկայացուցիչներից 2 խաղափուլից հետո 2 միավոր ունեն հետևյալ շախմատիստները՝

 

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյան՝ Մ18 պատանիներ

 

ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյան՝ Մ14 պատանիներ

 

Վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյան՝ Մ14 պատանիներ

 

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյան՝ Մ16 աղջիկներ։

 

Հաջորդ՝ 3-րդ խաղափուլում Տիգրան Համբարձումյանը և Արտեմ Մամիկոնյանը կմրցեն իրար դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր