00:00:00

Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում

10:28, 13 հունիս 2026 Սպորտ

 Թենիսի Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստությունը հունիսի 16-20-ը Ծաղկաձորում կայանալիք Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբի հանդիպումներին։ Վահե Ավետիսյանի գլխավորած հավաքականը տարվա կարևորագույն մրցաշարին ընդառաջ վերջին մարզումներն է անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում։ Հիշեցնենք, որ Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Անդորրայի, Ալբանիայի, Սան Մարինոյի, Իսլանդիայի ու Մալթայի հավաքակաները։ Մրցաշարի վիճակահանությունը կկայանա հունիսի 15-ին, բացման արարողությունն ու մրցաշարի մեկնարկը՝ հունիսի 16-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր