Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երեւանում է։ Վաղը նա պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին նա գրառում է արել սոցիալական իր ցանցերում՝ կոչ անելով մասնակցել ընտրություններին։
«Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը։ Կատարե՛ք ձեր ընտրությունը»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը։