Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայացավ Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1։
50-րդ րոպեին Ղազախստանի հավաքականի հարձակվող Մաքսիմ Սամորոդովը խփեց առաջին գոլը, 53-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը:
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 9-ին Երևանում կխաղա Մոլդովայի ընտրանու հետ։