00:00:00

Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող ընդդիմադիրների բազմության մեջ․ Տոնոյան

17:06, 05 հունիս 2026 Տեսանյութեր

Քիչ առաջ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Ականատեսների վկայությամբ՝ սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ։

Մարմնական վնասվածքներ ստացած անձանց այս պահին տեղափոխում են հիվանդանոցներ։ Մենք ճշտում ենք դեպքի մանրամասները, զուգահեռ հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները։ Սա սարսափելի նախադեպ է, որը վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել քաղաքական անհանդուրժողականությունը և ընդդիմախոսների նկատմամբ թշնամանքը։ Առողջություն և շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր թիմակիցներին»,-գրել է Տոնոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր