Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակիցները չեմպիոնական գավաթով հյուրընկալվել են ակումբի նախագահ Սամվել Կարապետյանին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Արարատ-Արմենիան» երրորդ անգամ է նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում «Արարատ-Արմենիան» 27 խաղում վաստակել է 60 միավոր եւ 4 միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված «Նոային»։