ԲՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը հերքել է Քննչական կոմիտեի մեղադրանքները:
«Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ գործ է կարվել և մեղադրանք է առաջադրվել։ Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեն տարածել է հայտարարություն, որտեղ կարդում ենք, որ իբր ես, որպես ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ապրիլին փակ աղբյուրներից ստացված լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ եմ փոխանցել և ի վնաս Հայաստանի՝ ինչ-որ գործողություններ իրականացրել ի վնաս արտաքին անվտանգության»,- ասել է նա։
Թևանյանը նշել է՝ գործը կարված է և անհեթեթ, քանի որ ինքը 2023 թվականին վայր է դրել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ուստի չէր կարող 2024 թվականին, պատգամավոր չլինելով, մասնակցել փակ լսումներին, ապա՝ իրեն վերագրվող արարքը կատարել.
«Հետևաբար՝ գումարային և մնացած թեմաները անհեթեթություն են։ Քանի որ Փաշինյանն ինքը դավաճանությամբ է զբաղված, ուզում է ինձ ներքաշել այնպիսի գործընթացի մեջ, որի արդյունքում ինքն ամենաբարձրն է գոռալու «բռնեք պետական դավաճանին»,-ասել է Թևանյանը։