00:00:00

Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր

16:58, 21 մայիս 2026 Սպորտ

Յունիսպորտ ակումբը, որի գլխավոր հովանավորը Յունիբանկն է, նվաճեց ֆուտզալի Հայաստանի գավաթը։ Մրցաշարի եզրափակիչում Յունիսպորտը 10-1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ՊրոԴև թիմի նկատմամբ՝ նվաճելով Հայաստանի գավաթը։

Մրցաշարի ընթացքում Յունիսպորտը ցուցադրեց բարձր պատրաստվածություն, վստահ և տպավորիչ խաղ: Հաղթելու ձգտումը, կարգապահությունը և թիմային ոգին այն արժեքներն են, որոնք միավորում են սպորտը և բիզնեսը՝ հանգեցնելով գերազանց արդյունքների։

Այս մրցաշրջանում Յունիսպորտը շարունակում է պայքարել ևս մեկ տիտղոսի համար։ Ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակիչում թիմը կմրցի Երևան ակումբի հետ։

Աջակցելով Յունիսպորտին՝ Յունիբանկը նպաստում է հայկական ֆուտզալի զարգացմանն ու մարզիկների ապագա հաջողություններին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր