00:00:00

Դու գործ ես արել, գործ, ո՞նց կարող եմ քեզ չընտրել. Զինծառայողի հայրը՝ Ծառուկյանին

12:36, 18 մայիս 2026 Տեսանյութեր

«Դու գործ ես արել, գործ, ո՞նց կարող եմ քեզ չընտրել։ Տղես ծառայւմ էր Ասկերանում; Քո բարեգործությունով իմ կինը փոքր տղուս հետ ավտոբուսով անվճար գնացել է, ուտելով, խմելով»,-Էրեբունիում նախընտրական հավաքի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մոտեցել ու շնորհակալություն է հայտնել մի տղամարդ։

Վարչական շրջանում ջերմ են ընդունել քաղաքական գործչին։

«Նմանատիպ հանդիպումները ևս մեկ հնարավորություն են մարդկանց հետ անմիջական ու անկեղծ շփվելու, նրանց մտահոգություններն ու սպասումները լսելու համար։

Ներկայացրեցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական դրույթները, որոնք միտված են մարդկանց կյանքի որակի իրական բարելավմանը։

Էրեբունու բնակիչների աչքերում այսօր տեսնում էի հույս, հավատ և վստահություն, որ միասին կարող ենք փոխել իրավիճակը և Հայաստանը դարձնել ավելի անվտանգ, կայուն ու զարգացող պետություն։ Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է․ շարունակե՞լ համակերպվել ներկա իրավիճակի հետ, թե՞ միասին բացել նոր ճանապարհ՝ դեպի հաղթանակ, զարգացում և արժանապատիվ ապագա»,-գրել է Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում։

Հանդիպման ընթացքում Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել ջերմության համար, նշել՝ անկախ քվեարկության արդյունքներից շարունակելու է աջակցել մարդկանց, ներդրումներ անել երկրում, խոշոր ծրագրեր իրականացնել։

ԲՀԿ առաջնորդն ընդգծել է՝ որևէ մեկին չի վիրավորելու, իսկ իր ու թիմակիցների հասցեին հնչած վիրավորանքններին, քննադատություններին պատասխանելու է փաստաց ու տեղին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր