Վիեննայում մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ը։ Ցանկալի տիտղոսի համար պայքարում է 25 երկիր։ Այս երեկո հանդես կգան Դանիան, Գերմանիան, Իսրայելը, Բելգիան, Ալբանիան, Հունաստանը, Ուկրաինան, Ավստրալիան, Սերբիան, Մալթան, Չեխիան, Բուլղարիան, Խորվաթիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Մոլդովան, Ֆինլանդիան, Լեհաստանը, Լիտվան, Շվեդիան, Կիպրոսը, Իտալիան, Նորվեգիան, Ռումինիան և Ավստրիան։
Հայաստանը հանդես չի գա եզրափակչում, քանի որ դուրս է մնացել երկրորդ կիսաեզրափակչից։ Մեր երկիրն այս տարի ներկայացնում էր Սիմոնը՝ Paloma Rumba երգով։