00:00:00

Նարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

23:03, 05 մայիս 2026 Սպորտ

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում  շարունակվում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը։  

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը մրցելույթի ժամանակ  պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում պահել է նախ 145 կգ, ապա 150 կգ կշռող ծանրաձողը:

Հրում վարժությունում Մկրտչյանը գրանցել է 182 կգ և 186 կգ արդյունք, և այս վարժությունում արժանացել  փոքր բրոնզե մեդալի:

Երկամարտի 336 կգ ցուցանիշով Նարեկ Մկրտչյանը  նվաճել է արծաթե մեդալ և հռչակվել աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր