00:00:00

Պետք է վերականգնենք Հայաստանի արդյունաբերական հզորությունը. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

21:34, 04 մայիս 2026 Տեսանյութեր

«Առաջին բանը, որ անելու ենք,  Հայաստանի բոլոր համայնքների համար զարգացման ծրագիր ընտրելն է լինելու»,-այսօր Արթիկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ տարեկան Հայաստան է ներմուծվում 500 միլիոն դոլարի շինանյութ՝ այն դեպքում, երբ Հայաստանում գրեթե ամեն ինչ կա։

«Իշխանության փոփոխությունից հետո մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր համայնքում լինելու են գործարաններ, որ մարդիկ մնան և աշխատեն։ Սա է երկիրը ուժեղացնելու ամենահեշտ ճանապարհը։ Մենք կարող ենք մի քանի փողոց վերանորոգել,  մի քանի հոգու վրա գոռգոռալ, ասել՝ «ժողովուրդ ջան, ձեզ այնքան ենք սիրում, տեսեք՝ այս մարդկանց վրա ինչպես գոռգոռացինք», բայց մեր և ձեր կյանքը դրանից չի փոխվելու։ Կյանքը փոխվում է այն ժամանակ, երբ կա աշխատատեղ։ Պետք է ամեն օր հանգիստ աշխատենք ու վերականգնենք Հայաստանի արդյունաբերական հզորությունը»,-ասել է Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանը հավելել է՝ կամ պետք է հանգիստ աշխատելով փոխենք մեր երկիրը, կամ այն հետզհետե կդատարկվի։ 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր