00:00:00

Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Բաթումում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

20:30, 01 մայիս 2026 Սպորտ

 

 

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Վրաստանի Բաթում քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին, մարզիչներին ու բժշկական անձնակազմին: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է մեդալակիրներին ու մարզչական անձնակազմին` ընդգծելով, որ այժմ հավաքականում առկա առողջ մթնոլորտն ակնհայտ է բոլորի համար. «Ցավոք չկարողացա ներկա լինել Եվրոպայի առաջնությանը, սակայն այն ինչ տեսա թիմում, որակական նոր իրավիճակ է: Տեսնում եմ, որ այս ընթացքում բարոյահոգեբանական վիճակը թիմում լավ է, թիմը կենտրոնանում է իր անելիքի վրա ու առաջնայինն արդյունքն է: Ֆեդերացիան մեծապես գնահատելու է մեր մարզիչների ու մարզիկների աշխատանքն այդ տրամաբանությամբ: Դրվելու է նպատակ ու մենք տարվա վերջին գնահատելու ենք` հասել ենք այդ նպատակին, թե ոչ: Եվրոպայում մենք ամենաուժեղն ենք, Եվրոպայում ամենաշատ մեդալներն ենք նվաճում, բայց, իմ կարծիքով, արդեն ժամանակն է ավելի բարձր նշաձողեր սահմանելու»,- ընդգծեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր