Երևանում կայացել է Մուայթայի Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունները, որին մասնակցել է 230 մարզիկ։ Երկօրյա պայքարում հայտնի են դարձել բոլոր քաշային կարգերում հաղթողներն ու մրցանակակիրները․ «Մրցակցությունը շատ բարձր էր, քանի որ տարեց տարի մարզիկներն ավելի են ուժեղանում։ Այս առաջնությունն առանձնահատուկ էր նաև նրանով, որ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններն ու մրցանակակիրներն էին մասնակցում ու մի շարք մենամարտերում եղան նաև անակնկալ արդյունքներ»,-նշել է Հայաստանի Մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը։ Հայաստանի առաջնությունից հետո Հայաստանի հավաքականները կսկսեն նախապատրաստությունն առաջկա մրցաշարերին։ Մայիսի 25-30-ը կկայանա Կովկասի առաջնությունը, իսկ հունիսին տեղի կունենա աշխարհի առաջնությունը, որից հետո օրացուցային պլանում նախատեսված են ուսումնամարզական հավաքներ ու մի շարք միջազգային մրցաշարեր։ Առաջնության հաղթող են դարձել Արայիկ Բրուտյան - 52 կգ քաշային կարգ Անդրեյ Կարաև - 44 կգ քաշային կարգ Տիգրան Բալիյան - 46 կգ քաշային կարգ Գոռ Գափրելյան - 57 կգ քաշային կարգ Վաչիկ Միքայելյան - 48 կգ քաշային կարգ Վահան Մկրտչյան - 32 կգ քաշային կարգ Նարեկ Խաչատրյան - 63.5 կգ քաշային կարգ Արամ Հակոբյան - 46 կգ քաշային կարգ Աշոտ Դեմիրճյան - 60 կգ քաշային կարգ Նարեկ Սահարյան - 75 կգ քաշային կարգ (16-17) Հարություն Հոբոսյան - 75 կգ քաշային կարգ (+18)