00:00:00

Պաշտոնական. Արման Ծառուկյանի առաջիկա գոտեմարտի օրը հայտնի է

22:18, 28 ապրիլ 2026 Սպորտ

 

​UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի 2-րդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանը հանդես կգա ազատ ոճի ըմբշամարտի «Real American Fighter» (RAF) 09 մրցաշարում, գրում է armsport.am-ը:

Մարզական իրադարձությունը կկայանա մայիսի 30-ին՝ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։

​Նրա մրցակիցը կլինի ամերիկացի ըմբիշ և ինֆլյուենսեր Քիլոն «Mugzy» Ջիմիսոնը։

​Սա կլինի Ծառուկյանի արդեն հինգերորդ գոտեմարտը RAF-ում՝ վերջին հինգ ամսվա ընթացքում։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նա հաղթել էր Յուրայա Ֆեյբերին։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականի նոյեմբերից ի վեր, երբ Արմանը վերջին անգամ էր մտել UFC-ի օկտագոն, նա արդեն յոթ մենամարտ է անցկացրել տարբեր պրոմոուշեններում:

​Ինչ վերաբերում է Ջիմիսոնին, ապա վերջինս պրոֆեսիոնալ ռեսթլինգի փորձ ունի, ինչպես նաև խառը մենամարտերում (MMA) մեկ սիրողական մենամարտ է անցկացրել՝ հաղթանակ գրանցելով 2019 թվականին։ RAF-ի շրջանակներում նա մասնակցել է երեք գոտեմարտի՝ գրանցելով 1 հաղթանակ և 2 պարտություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր