Փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը գրում է․
«Ժամը՝ 20:00-ից, Հակակոռուպցիոն դատարանում քննվելու է Արթուր Ավանեսյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման միջնորդությունը»։
Տեսանյությում Մելոյանը մանրամասնում է․
«Արդեն հայտնի է, որ ձերբարակալվել է լեգենդար հետախույզ՝ Արթուր Ավանեսյանը, ավելի հայտնի Կանդազ մականվամբ։ Հենց այս պահից սկսած, ժամը՝ 8։00-ից, Հակակոռուպցիոն դատարանում քննվելու է նրա խափանման միջոցի կիրառման միջնորդությունը։ Մենք գտնվելու ենք դատարանի դիմաց։ Մենք այսօր այն իրականություն ենք ապրում, երբ Ադրբեջանին լրջագույն հարված հասցրած լեգենդար հերոսները դատապարտվում են և ապօրինաբար ազատազրկվում են մեր հայրենիքում»։
Մանրամաները՝ տեսանյութում։