00:00:00

Ովքեր հարկային արտոնությունները ստացել են, հետո գումարներ են փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Քոչարյան

21:44, 27 ապրիլ 2026 Տեսանյութեր

 

 

Հիմա արտոնությունները տալիս են կոնկրետ գործարարներին, ազատում են հարկային մուծումներից, օրինակ՝ մաքսային։ Սա ամենից վատ հարկային արտոնության ձևն է, որը հսկայական կոռուպցիոն վտանգ ունի իր մեջ։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դու ինչ-որ մեկին տալիս ես, նույն ոլորտում աշխատող մեկ ուրիշ ընկերությանը՝ չես տալիս։ Այդպիսի բան մենք երբեք չենք արել, իմ ժամանակ այդպիսի լուծումներ չենք տվել։ Եթե տալիս ես հարկային արտոնություն, պետք է ամբողջ ոլորտին տաս։ Ի դեպ, գրեթե բոլորը, ովքեր այդ արտոնությունները ստացել են, հետո գումարներ են փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Սա ուղղակի կոռուպցիոն դրսևորում է: Դու հարկային արտոնություն ես տալիս փաստացի կաշառքի դիմաց»:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր