00:00:00

Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն

20:53, 25 ապրիլ 2026 Սպորտ

 

 

Գարիկ Կարապետյանը (110 կգ) նվաճեց Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը։ 22-ամյա հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 415 կգ (189+226) արդյունք։

Կրկնակի Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 398 կգ (183+215) արդյունքով գրավեց 6-րդ տեղը։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտում մեդալների թիվը հասցրեց 7-ի։

Ավելի վաղ Էմմա Պողոսյանը (60 կգ) նվաճել էր Եվրոպայի չոմպիոնի կոչումը, Եվրոպայի փոխչեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Գառնիկ Չոլաքյանը (60 կգ) և Գոռ Սահակյանը (71 կգ) և Արա Աղանյանը (94 կգ), իսկ Մարտին Պողոսյանը (71 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի։ Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցում է 16 ծանրորդով՝ 8-ական տղամարդկանց ու կանանց պայքարում։ Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Տաթև Հակոբյանը (86 կգ) և Վարազդատ Լալայանը (+110) մրցահարթակ դուրս կգան ապրիլի 26-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր