Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող Վազգեն Թեւանյանը բրոնզե մեդալ նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, գրում է sport.news.am-ը:
Նա 7:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ռաշիդ Բաբազադեին։
65 կգ քաշային կարգի որակավորման փուլում Վազգենը Թևանյանը 5։2 հաշվով պարտության էր մատնել Ֆրանսիան ներկայացնող Խամզատ Արսամերզուեւին։
Քառորդ եզրափակիչում նա 2։1 հաշվով հաղթել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Շամիլ Մամեդովին։
Կիսաեզրափակիչում Վազգեն Թեւանյանը գոտեմարտել էր ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովի հետ եւ պարտվել տանուլ տված վերջին միավորի հետեւանքով՝ 3։3։