Աննա Ամրոյանը Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հրում վարժությունում բարձրացրեց 136 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Նա այս վարժությունում սահմանեց ԵԱ-ի նոր ռեկորդ, իսկ պոկում վարժությունում ոչ մի հաջող մոտեցում չունեցավ։
Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգում Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 96 կգ ու 100 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 120 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով` նա 17-րդն է: