00:00:00

ԵԱ․ Մալխաս Ամոյանը եզրափակիչում է

22:40, 20 ապրիլ 2026 Սպորտ

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս եկավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ 77 կգ քաշային կարգում։

 

Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչում 3:1 հաշվով հաղթեց Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուտուին։

 

55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը կիսաեզրափակիչում 1:3 հաշվով պարտվեց վրացի Վախթանգ Լոլուային եւ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի բուլղարացի Ստեֆան Գրիգորովի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր