«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների դեմ այսօր առավոտվանից իրականացվող հետապնդումներին է անդրադարձել կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
«Ուժեղ Հայաստանի» 4 համակիրներին և կուսակիցներին իրավաբանական օգնություն այս պահի դրությամբ տրամադրել չի հաջողվում, փաստաբաններին թույլ չեն տալիս նրանց մոտ գնալ։
«Տրվել է հանցագործության մասին հաղորդում՝ փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ, ահազանգեր են ուղղվել ՄԻՊ գրասենյակ, բայց լուծում կամ արձագանք չկա։
Առավոտյան ժամը 8-ից ձերբակալված կամ բերման ենթարկված անձանց մոտ փաստաբանները չեն կարողանում մուտք գործել։
Սա մարդու իրավունքների ակնհայտ խախտում է, գործող իշխանության կողմից ժողովրդավարական արժեքների դեմ կռիվ է»,- ընդգծել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։