00:00:00

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ․ Հայաստանի հավաքականների կազմերը հայտնի են

21:59, 15 ապրիլ 2026 Սպորտ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է մեր ընտրանիների կազմերը, որոնք կմասնակցեն Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը։

Մրցաշարը կանցկացվի մայիսի 2-8-ը։ Հայաստանը կներկայացնեն հետևյալ մարզիկները.

Տղամարդկանց հավաքական.

  • 65 կգ` Արտուշ Գրիգորյան
  • 71 կգ` Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Հովհաննիսյան
  • 79 կգ` Նարեկ Մկրտչյան
  • 94 կգ` Վալերիկ Մովսիսյան
  • 110 կգ` Գրիգոր Ղազարյան
  • +110 կգ` Գագիկ Մկրտչյան

Երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ` Վիգեն Խաչատրյանը, երկրորդ մարզիչ` Վահրամ Գևորգյան

Կանանց հավաքական.

  • 69 կգ` Մերի Միսակյան
  • 77 կգ` Աննա Ամրոյան
  • 86 կգ` Էմմա Պողոսյան

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ` Արտաշես Ներսիսյան, երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 19-ից 26-ը, Վրաստանի Բաթումի քաղաքում կկայանա ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա ուժեղագույն կազմով:

Armsport

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր